Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 17:09
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի ղեկավարը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը

Արմինֆո. Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյանե ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։

«Թվային տեխնոլոգիաներ և ապագայի բիզնեսե դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին և ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաև աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի և այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։

«Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ և մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, և մենք էլ որպես հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհովե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Մերգելյան ակումբե նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդե (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է կրթել և աջակցել նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ զինելով նրանց  բիզնես սկսելու և զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։