Հայ  Рус  Eng
Նորություններ

 NASDAQ OMX դինամիկա

 Արժութային շուկա
 Ինդիկատորներ



 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 13:08:03
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը հաճախորդներին կառաջարկի պրեմիում հեռախոսահամարներ

Beeline-ը հաճախորդներին կառաջարկի պրեմիում հեռախոսահամարներ

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը գործարկել է bid.beeline.am  հարթակը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ, որոնք նախկինում անհասանելի էին վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ առցանց պատվերների համար։ Ընտրել և գնել նման հեռախոսահամար հնարավոր կլինի մինչև դեկտեմբերի 19-ը և միայն  bid.beeline.am հարթակում։ Կայքում ներկայացված է լինելու 72 եզակի հեռախոսահամար։

 

Համարները հնարավոր կլինի գնել երկու տարբերակով՝ 30 օրվա ընթացքում ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել այդ ժամկետի ավարտին և մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին։  Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձևավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։

 

«Մենք որոշել ենք  մշակել առանձին առցանց հարթակ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան պարզ, հարմար և թափանցիկ ճանապարհով գնել պրեմիում համարներ։ Աճուրդին մասնակցել և համար գնել հնարավոր կլինի ցանկացած սարքի միջոցով և ցանկացած վայրից, գլխավորը  համացանցի հասանելիությունն է։ Սա մեր գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների սպասարկման թվային ուղիների զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի և սպասարկման գրասենյակ։

 

Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են bid.beeline.am կայքում, Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջի միջոցով, անվճար 0611 համարով, կամ Beeline-ի ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Հոդվածներ նույն թեմայից
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2865
 Արտ. փոխարժեքները
12.12.2017
RUB8.000,04
USD484.00-0,64
EUR570.00-1,33
GBP646.00-2,06
CAD377.00-0,02
JPY42.00-0,09
CNY73.00-0,11
CHF489.000,10
 Փորձագետներ
 Փնտրել ըստ օրերի

 Պետական պարտատոմսեր

 

ISIN AMGB1029A250
Auction ID AMGB1029A250
Date 12.05.2017
Issue date 29.10.2015
Issue volume (AMD) 50 000 000 000
Maturity date 29.10.2025
Coupon year yield 11.00%
Auction volume (AMD) 1 000 000 000 - 2 000 000 000 
Auction date 12.05.2017
DLS
Total amount (AMD) 1 000 000 000
Amount of the total bids (AMD) 787 200 000
Amount of the total accepted bids (AMD) 787 200 000
Cut of yield (%) 10,6447
Weighted avrage yield (%) 10,6447
Auction max  yield (%) 10,6447
Auction min yield (%) 10,6447
Number of participants 5
 ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

 Մեկնաբանվողներ