Հայ  Рус  Eng
Նորություններ

 NASDAQ OMX դինամիկա

 Արժութային շուկա
 Ինդիկատորներ



 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2017 15:41:34
Նաիրա Բադալյան

Հովհաննես Սահակյան. 300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից 5 մլն վերադարձվել է բյուջե

Հովհաննես Սահակյան. 300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից 5 մլն վերադարձվել է բյուջե

Արմինֆո.300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից բյուջե է վերադարձվել 5 մլն: Մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Աշխատանքի և սոցապահովման նախարարության սոցապահովման ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը` ամփոփելով իր 100-օրյա  պաշտոնավարման արդյունքը:

 

Նա ընդգծել է, որ ոլորտի առաջնահերթ բարեփոխումների թվում է աշխատանքային գրքույկների թվանշանայնացումը: Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից գործատուների մոտ գտնվող շուրջ 500 հազար և չաշխատող քաղաքացիների մոտ գտնվող ևս 700 հազար աշխատանքային գրքույկներ պետք է հանձնվեն լիազոր մարմնին, որը բոլոր տեղեկությունները կներառի տվյալների տեղեկատվական շտեմարանում, այնուհետև` գրքույկները կվերադարձվեն տերերին: Ծառայությունն ակնկալում է  մինչև տարեվերջ «էլեկտրոնային կենսաշթոշակի՚ տվյալների շտեմարանում ներառել շուրջ 100 հազար աշխատանքային գրքույկ:

 

1972-2004թթ. աշխատանքային գրքուկում արձանագրված աշխատանքային ստաժի առկայության մասին գրառումների ստուգումների արդյունքում հայտնաբերվել են անհամապատասխանութկուններ, աշխատանքային ստաժի հաշվառման օրինաչափության խախտումներ: Արդյունքում` վերահաշվարկվել է 300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժը և կրճատվել   3 հազար տարով: Այդպիսով, բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից շուրջ 5 մլն դրամ վերադարձվել է բյուջե:

 

Ինչպես նշել է Սահակյանը, եթե ստուգումների արդյունքում պարզվի, որ կենսաթոշակների նշանակումը եղել է ոչ օրինաչափ, իսկ աշխատանքային ստաժը փաստաթղթերով չի հիմնավորվում հենց ծառայության աշխատակցի մեղքով, ապա գումարը վերադարձվում է գերատեսչության աշխատակցի միջոցներից, հակառակ դեպքում` ստիպված են գումարը գանձել կենսաթոշակառուից: Ամեն դեպքում, ինչպես հավաստիացրել է Սահակյանը, աշխատանքային գրքույկում արձանագրված աշխատանքնային ստաժի կրճատման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր տվյալների համալիր վերլուծության հիման վրա:

 

Լինում է նաև այլ իրավիճակ, երբ որոշակի պայմանների պատճառով աշխատանքային ստաժը պետք է լիներ, սակայն գործատուի վերաբերյալ փաստաթղթերը չեն պահպանվել, և չեն իրականացվել նաև համապատասխան սոցիալական վճարումներ: Այդ դեպքում կենսաթոշակառուն, եթե համաձայն չէ իր գործով կայացված որոշմանը, ստիպված է  կենսաթոշակ ստանալու իր իրավունքը  պաշտպանել դատական կարգով:

Հոդվածներ նույն թեմայից
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7246
 Արտ. փոխարժեքները
12.12.2017
RUB8.000,04
USD484.00-0,64
EUR570.00-1,33
GBP646.00-2,06
CAD377.00-0,02
JPY42.00-0,09
CNY73.00-0,11
CHF489.000,10
 Փորձագետներ
 Փնտրել ըստ օրերի

 Պետական պարտատոմսեր

 

ISIN AMGB1029A250
Auction ID AMGB1029A250
Date 12.05.2017
Issue date 29.10.2015
Issue volume (AMD) 50 000 000 000
Maturity date 29.10.2025
Coupon year yield 11.00%
Auction volume (AMD) 1 000 000 000 - 2 000 000 000 
Auction date 12.05.2017
DLS
Total amount (AMD) 1 000 000 000
Amount of the total bids (AMD) 787 200 000
Amount of the total accepted bids (AMD) 787 200 000
Cut of yield (%) 10,6447
Weighted avrage yield (%) 10,6447
Auction max  yield (%) 10,6447
Auction min yield (%) 10,6447
Number of participants 5
 ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

 Մեկնաբանվողներ