Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 17:08
Նաիրա Բադալյան

Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական ծառայությունը պարզաբանել է հանրապետության քաղաքացի չհանդիսացող կենսաթոշակառուների իրավունքները

Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական ծառայությունը պարզաբանել է հանրապետության քաղաքացի չհանդիսացող կենսաթոշակառուների իրավունքները

Արմինֆո. ԱՊՀ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում կենսաթոշակ ստանալու համար: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Հայաստանի սոցիալական ապահովության պետական ​​ծառայության պետի առաջին տեղակալ Արայիկ Պարոնյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հավելել է, որ այդ հնարավորությունից զրկված են այլ երկրների քաղաքացիները:

 

Նրա խոսքով, դա տարածվում է նաև երկքաղաքացիոթյուն ունեցող անձանց վրա, ԱՊՀ այն քաղաքացիների, ովքեր Հայաստանում ունեն կացության կարգավիճակ և կենսաթոշակ չեն ստանում այն երկրից, որի քաղաքացիներն են:

 

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պարոնյանը, ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիներն ազատված են փաստաթղթային քաշքշուկներից, ստիպված չեն լինի դիմել տարբեր ատյանների: «ԱՊՀ անդամ երկրի քաղաքացին կարող է ներկայացնել աշխատանքային գրքույկը, որտեղ կլինի պատշաճ գրառում, որը վկայում նրա աշխատանքային գործունեության մասին մեկ այլ անդամ պետությունում»,-նշել է նա:-