Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 19:01
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործարկել է նոր առաջարկ

Կոնվերս Բանկն արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործարկել է նոր առաջարկ

Արմինֆո. Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  այսուհետ,  հաճախորդը, ստանալով Transfer քարտ, կարող է դրան հաշվեգրել արտերկրից ստացվող փոխանցումը, հայտն  ուղարկելով ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, [email protected] էլեկտրոնային փոստով, զանգահարելով  010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:

 

Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող  հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է փոխանցված գումարներն ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:

 

«Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են Կոնվերս բանկում:

 

Զուգահեռաբար,  վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչև 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard  քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

 

Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտը տրամադրվում է անվճար՝ այդ թվում առցանց:

 

Նշենք, որ Կոնվերս բանկում գործում են դրամական փոխանցումների հետևյալ համակարգերը`Converse Transfer, Unistream, Money Gram, Best:

 

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: