Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 20:31
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում

Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում

Արմինֆո. Ամերիաբանկը նոր`«Քոչար» մասնաճյուղն է բացեց Երևան քաղաքի (հասցե` Վահրամ Փափազյան փող, 8 շենք) «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը Բանկի չորրորդ մասնաճյուղն է, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը  7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:

Աղբյուրի համաձայն, կարևորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը` Ամերիաբանկը շարունակում է  զարգացնել և ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը և միաժամանակ ընդլայնում է նաև  երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը: «Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչև 2018թ. մարտի 31-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները:

Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում կատարվում է Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում`մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ,

Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:

Նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում կատարվում է մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ինչպես նաև Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

 «Քոչար»  մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Նշենք, որ մինչ օրս նշված ռեժիմով աշխատում են Ամերիաբանկի երկու բաժանմունքներ` «Արշակունյաց» («Երևան Մոլ» առևտրի կենտրոնում) և «Երիտասարական» («Մետրոոնոմ» առևտրային կենտրոնում): Իսկ 2018 թվականի առաջին կեսին Բանկը կբացի ևս մեկ մասնաճյուղ`Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Ներկայումս Ամերիաբանկն ունի 15 մասնաճյուղ, որից 9-ը գտնվում են Երևանում,իոկ 6-ը Հայաստանի մարզերում (Քաջարան, Կապան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի):

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: