Արմինֆո. 2017թ.-ի նոյեմբերին 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ֆոդային բորսայի մամուլի ծառայությունից, Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (GLBLB5) և 300,000,000 ՀՀ դրամ (GLBLB6) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում:
Աղբյուրի համաձայն, առաջինը ներառել է 3 տարի ժամկետայնությամբ, 7% արժեկտրոնային տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB5), իսկ երկրորդը՝ 1 տարի ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնային տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 30,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB6):
GLBLB5 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.
Պարտատոմսերի (ISIN - AMGLBLB25ER6) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 20 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,000,410.4 ԱՄՆ դոլարի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 7%, միջին կշռված եկամտաբերությունը` 6.9846%:
GLBLB6 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.
Պարտատոմսերի (ISIN - AMGLBLB16ER5) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 5 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 300,025,879.8 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10%, միջին կշռված եկամտաբերությունը` 9.9908%:
Նշված պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:
Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարելի է ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքից՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |