Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017 17:40
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է Citibank-ի STP Award 2016  մրցանակին

ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է Citibank-ի STP Award 2016  մրցանակին

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Straight Through Processing մրցանակը հաստատում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգային հաշվարկների համակարգում որակի բարձր չափանիշներին, որոնց կատարումն ապահովում է վճարումների իրականացումը ավտոմատ ռեժիմով, առանց մեխանիկական մշակման։ STP Award 2016 մրցանակը շնորհվում է Citibank-ի գործընկեր բանկերին ամբողջ աշխարհում, որոնք ապահովել են վճարումների քանակի և վճարային հրահանգների ձևավորման որակի լավագույն հարաբերակցությունը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: