Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017 20:37
Ալինա Հովհաննիսյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ընդերքի օգտագործման ազդեցության գնահատման միջգերատեսչական հանձնաժողով

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ընդերքի օգտագործման ազդեցության գնահատման միջգերատեսչական հանձնաժողով

Արմինֆո. Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի կողմից բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը,

«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումն ընդերքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ» ուսումնասիրության արդյունքներով, վերաբերվել են աշխատանքների կանոնակարգերին: Այս մասին ուսումնասիրության շնորհանդեսի շրջանակներում հայտարարել է ԹԻ գործադիր տնօրեն Սոննա Այվազյանը:

«Բացահայտված բացերը վերաբերվել են փորձաքննության կանոնակարգերի անճշտություններին ընդերքի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրա ցածր որակին`շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, հանքարդյունաբերական ընկերությունների ազդեցությունը շահագրգիռ կողմերի վրա, ընդերքի շահագործման իրավունքի վերանայման գործընթացի ազդեցութոյւնը, տվյալների ոչ բավարար թափանցիկության ազդեցությունը և պետական պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությունը գնահատելիս», - բացատրել է նա:

Այս առումով, փորձագետը նշել է, որ կա միջգերատեսչական հանձնաժողով կամ համանման կառույց ստեղծելու անհրաժեշտություն, ընդերքի օգտագործման համալի գնահատման նպատակով: «Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հայտնվել է շատ խոցելի վիճակում, իրավասությունների մեծ բեռի շնորհիվ, անբավարար գործիքների և կարողությունների պայմաններում: Պետությունը պետք է հասկանա, որ նախարարությունից բացի անհրաժեշտ է ստեղծել մի նոր կառույց, որը կկարողանա ստանալ ​​տարբեր գերատեսչությունների գնահատականները, պետական ​​տեսանկյունից ավելի ճշգրիտ գնահատական տալու համար​​: Այլ ոչ միայն լեռնահումքային ձեռնարկությունների շահագործման օգուտներն ու վնասները գնահատելու համար», - ասաց նա:

Նշենք, որ ԹԻ հետազոտույթունն ​​իրականացվել է «Լեռնահումքային արդյունաբերությունը կայուն զարգացման համար» ծրագրի շրջանակներում, Transparency International ընկերության Ավստրալիայի գրասենյակի ղեկավարությամբ և «BHP Billiton»-ի ֆինանսավորմամբ: