
Արմինֆո. ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) Հայաստանին ներառել է 20 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցուցակում, հայտնում է Travel and Leisure-ը:
Կազմակերպությունը հայտնում է, որ չնայած ղարաբաղյան հակամարտության առկայությանը՝ 2016 թվականին դեպի Հայաստան տուրիստական հոսքն աճել է 18%-ով: Նշվում է նաև, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, և օտարերկրյա զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում է քրիստոնեական ճարտարապետությունը, մասնավորապես՝ հազարամյա պատմություն ունեցող եկեղեցիները:
