Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 16:51
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն աջակցելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին

Կոնվերս Բանկն աջակցելու  է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին

Արմինֆո. 2018թ-ին Կոնվերս Բանկն աջակցելու  է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին: Հայաստանում նմանը չունեցող թատրոնի այս տեսակն իր պարզ, սակայն դինամիկ լուծումների շնորհիվ կարող է օգտագործվել ավելի շատ ներկայացումների համար:

 

«Կոնվերս Բանկը  մեծ ոգևորությամբ է միացել Մայր թատրոնի նոր՝ ժամանակակից լուծումներ պահանջող նախաձեռնություններին: Ընդհանրապես, Բանկն ուշադրության կենտրոնում է պահում  նորարարական նախագծերը թե՛ բիզնես միջավայրում, թե՛ մշակութային ու կրթական ոլորտներում: Մեր համար անչափ կարևոր է այս  համագործակցությունը և Մայր Թատրոնի մի քանի հետաքրքիր ձեռնարկներում  ներգրավվածությունը՝ որպես  Գլխավոր աջակից»,- ասել է Կոնվերս Բանկ Տնօրինության անդամ Գոհար Հարությունյանը:

 

Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնն արդեն հանդիսատեսին է ներկայացրել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ նոր ու անսպասելի մեկնաբանությամբ: «Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում բարձրացված խնդիրներն արդիական են նաև մեր օրերում: Այն վաղուց արդեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային թատրոնների խաղացանկի անբաժանելի մասն է: Նոր բեմադրությունը կտարբերվի նախորդներից իր լուծումներով և նորարարական մոտեցմամբ»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան  Մկրտչյանը՝  նշելով, որ ներկայացումը՝ իր դինամիզմի, նոր լուծումների շնորհիվ հետաքրքիր կլինի նաև երիտասարդությանը:

 

Գոհար Հարությունյանը հավելել է, որ ինչպես բիզնեսում, այնպես էլ իր սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններում  Բանկն ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդներին:  «Այս բեմադրությունը հատկապես գրավիչ է լինելու երիտասարդների համար և յուրատեսակ գործիք է հանդիասանալու  դեպի թատրոն  նրանց ձգելու համար: Երիտասարդներին թատերական արվեստին մոտեցնելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Թատրոնի կողմից  մեկ այլ նախաձեռնություն կմեկնարկենք  մեր Բանկի  Բաժնետեր Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրված Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների համար»,- հավելել է  Գոհար Հարությունյանը: «Կոնվերս Բանկը Հայաստանի ամենամշակութային Բանկն է ՝ մեր կապը ձևավորվել է ամուր և առողջ հենքի վրա ու   այս համագործակցությունից շահողը լինելու է միայն հանրությունը»,- եզրափակել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան  Մկրտչյանը: