
Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ հնարավորություն է ընձեռնում համալրել Բանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները Իդրամի 170 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ 24/7 ռեժիմում:
«Ձգտելով ապահովել առավելագույն հարմարավետություն յուրաքանչյուր հաճախորդի համար՝ Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է այն հարթակները, որոնց միջոցով հնարավոր է իրական ռեժիմում իրականացնել տարբեր գործարքներ՝ կրճատելով տարածությունը և խնայելով ժամանակը», - նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Հավելենք, որ համալրման նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ: Առավելագույն միջնորդավճարը կկազմի 300 ՀՀ դրամ:
***
Արդշինբանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

