Արմինֆո. Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել մոտ 5000 տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17000 տոննայով: Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես, օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաև բջջային հեռախոսների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 16 000-ով:
![]() | 4.51 | -0.09 |
![]() | 382.49 | -0.46 |
![]() | 447.51 | -2.53 |
![]() | 517.74 | -2.08 |
![]() | 276.01 | -1.31 |
![]() | 25.93 | -0.21 |
![]() | 53.71 | -0.07 |
![]() | 479.37 | -3.18 |