Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 19:38
Նաիրա Բադալյան

Վարչապետն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենին

Վարչապետն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վէյ Յանին: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները: