
Արմինֆո. 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը առանց դրոշմանիշային վճարի կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել է 7,4 տոկոսով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա 9 ամսիների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 26.8 և 10.1 տոկոսով: Կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծություններով հարկ վճարողների շրջանում իրազեկումների, բացատրական աշխատանքների և կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ԱԱՀ-ն ավելացվել է 2.3 մլրդ դրամով, իսկ շահութահարկի գումարը` 1.3 մլրդ դրամով:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

