
Արմինֆո. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան կազմված է եղել 2 364116 ֆիզիկական և 79823 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 2 443 939 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 481 182 հաշիվներ, այդ թվում, 4 316 139 հաշիվները պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165 043 հաշիվները`իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, Հայաստանի բանկերի հաճախորդների բազան տարեկան կտրվածքով կրճատվել է 1% կամ 10,458 հաճախորդով: Հաշվետու ժամանակաշրջանում հաճախորդների հաշիվները տարեկան կտրվածքով նվազել են 1%:
Նշենք, որ 2015-2016 թվականներին Հայաստանի բանկային շուկան լքեցին չորս բանկեր` ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկը (դեկտեմբեր 2015 թ.), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Հայկական զարգացման բանկը (դեկտեմբերի 2016 թ.), Համապատասխանաբար, միավորվելով Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, Արարատբանկի և Արդշինբանկի հետ: Արդյունքում, 2017 -ին Հայաստանում մնաց 17 բանկ:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

