
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 120.4 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`5.1% (նախորդ տարվա անկումը`8.8%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կապի ոլորտում գերակշռոում է հեռահաղորդակցության հատվածը (94.1%) ապահովելով 113.3 մլրդ դրամի հասույթ, ինչը նվազել է 5.8% (նախորդ տարվա 8.7% անկման համեմատ):
Վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2017 թվականի հոկտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 3,8%, կազմելով 12,6 մլրդ դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածն ապահովել է 11.8 մլրդ դրամի հասույթ, որը հաշվետու ամսվա ընթացքում աճել է 2.7%: 2017 թ. հոկտեմբերին կապի ոլորտի հասույթը 2016-ի հոկտեմբերի համեմատ աճել է 1.4%, իսկ հեռահաղորդակցության հատվածում աճը կազմել է 1.2%:
Համեմատության մեջ նշենք, որ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին, Հայաստանի կապի ոլորտի եկամուտը կազմել էր 126,9 մլրդ դրամ, որից 120,3 մլրդ դրամը բաժին էր ընկել հեռահաղորդակցության հատվածին:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

