Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2017 12:34
Մարիաննա Մկրտչյան

Հայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է

Հայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է

Արմինֆո. Հայաստանի էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում պատմում է Էներգետիկ խարտիայում երկրի առաջնահերթությունների և այն հեռանկարների մասին, որոնք բացում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Ռուսաստանի հետ փոխգործակցության և կլիմայի փոփոխության սպառնալիքի մասին:

 

Պարոն Հարությունյան, Ռուսաստանն Էներգետիկ խարտիայի անդամ չէ, մինչդեռ ակնհայտ է հայկական շուկայում նրա գործունեությունը: Արդյո՞ք այստեղ չկա ինչ-որ անհամապատասխանություն:

 

Ոչ, ես այդպես չեմ կարծում: Փաստորեն, այսօր Ռուսաստանը քննարկում է Էներգետիկ խարտիայի գործունեության մեջ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու հարցը: Այստեղ մենք Ռուսաստանի հետ երբևէ խնդիրներ չենք ունեցել, ոչ տարանցիկի հարցում, ոչ էլ մյուս խնդիրների առումով, որոնք կարող էին լուծվել Խարտիայի միջոցով: Տեսականորեն նման խնդիրներ մենք կարող էինք ունենալ Վրաստանի հետ, քանի որ մեր գազն անցնում է Վրաստանի տարածքով: Բայց ուզում եմ ընդգծել, որ մինչ այսօր Վրաստանը երբեք չի հրաժարվել իր տարածքով գազի տարանցումից: Իհարկե, գների հետ կապված հարցեր եղան: Սակայն, նույնիսկ եթե գնի շուրջ ընթանում են բանակցություններ, մյուս կողմն իրավունք չունի դադարեցնել տրանզիտը, ինչն արդեն Խարտիայի ամենակարևոր կետերից մեկն է: Այսինքն, երկիրն իրավունք չունի դադարեցնել առաքումն այնքան ժամանակ, մինչև առաջացած այս կամ այն հարցը չկարգավորվի:

 

Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն էներգետիկ խարտիայից:

 

Խարտիայից մենք ունենք մի քանի ընդհանուր ակնկալիք: Առաջինը, լինելով  էներգակիրներ ներմուծող երկիր, մեզ հետաքրքրում է տրանզիտի միջազգային կանոնների առավելագույնս լեգիտիմացումը, ինչպես նաև այդ ամենը հստակ իրավաբանական տեսքի բերելը: Ներկայումս դա ավելի շատ կարգավորվում է երկկողմ հարաբերությունների միջոցով, և չկան միջազգային նորմեր, սկզբունքներ և չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր լինի բանակցել, օրինակ, գազի տարանցման մասին: Խարտիան փորձում է դա անել: Օրինակ, այս տարի արդեն այս ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք է սկսվել, գոնե այս ոլորտում միջազգային չափանիշներ հաստատելու համար: Նախնական փուլում դա կլինի ուղեցույց, իսկ հետո, հուսով եմ, որ կդառնա պարտադիր: Բայց այդ նպատակին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում: Երևանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին, քանի որ մենք շահագրգռված կողմ ենք: Հայաստանը ոչ միայն ներմուծող, այլև տարանցիկ երկիր է և շահագրգռված է տրանզիտային պետության դերի ամրապնդման հարցում, և, հետևաբար, մենք ի սկզբանե պետք է մասնակցենք այս գործընթացներին, որևէ բանի չսպասենք և մեր դիրքորոշումն արտահայտենք արդեն այս փուլում:

 

Երկրորդ, Էներգետիկ խարտիայի նպատակներից մեկն էլ էներգետիկ ոլորտում կատարվող ներդրումների պաշտպանությունն է, ինչը շատ կարևոր է, քանի որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը որոշել է մասնավոր ներդրումների միջոցով ստեղծել ավելի արդյունավետ արտադրություն և էներգետիկ համակարգ, հետևաբար, մենք պետք է ստեղծենք լավագույն ներդրումային միջավայրը, ներգրավենք լավագույն ներդրողներին, որոնք կկատարեն նվազագույն ռիսկերով երկարաժամկետ ներդրումներ: Հետևաբար, այս տարի Խարտիան առաջին անգամ կազմել է ներդրումային միջավայրի գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որտեղ Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային մթնոլորտին տրվել է շատ բարձր գնահատական: Առաջարկվել էին կոնկրետ քայլեր, որոնք մեր ներդրումային միջավայրն էներգետիկ ոլորտում կդարձնեն ավելի գրավիչ: Եվ այդ քայլերն արդեն իրականացվում են: Հաջորդ տարի, համոզված եմ, մենք ավելի բարձր գնահատական կստանանք: Այսօր Հայաստանում ներդրումային միջավայրը գնահատվում է 100 հնարավորից`87 միավորով: Վստահ եմ, որ հաջորդ տարի այդ արդյունքը շատ ավելի բարձր կլինի: Կոնկրետ թվեր դժվարանում եմ նշել, քանի որ դա համեմատական ինդեքս է: Բայց միանշանակ է, որ գնահատականը ​​կլինի շատ բարձր:

 

Դուք նշեցիք կոնկրետ առաջարկությունների մասին: Ի՞նչ քայլերի մասին է խոսքը:

 

Դրանք բավականին պարզ քայլեր են, որոնք հիմնականում կապված են օրենսդրական բարեփոխումների, կազմակերպչական հարցերի հետ: Օրինակ, նշվում է, որ նախարարների և փոխնախարարների կազմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որը քննարկելու է էներգետիկ քաղաքականությունը և ներդրումային հարցերը, կարող է ունենալ շատ դրական ազդեցություն: Մեր համակարգում մենք յուրաքանչյուր ծրագրի համար ունենք միջգերատեսչական խմբեր, բայց նրանք առաջարկում են, որ լինի մեկ ընդհանուր խումբ: Մենք, կարելի է ասել, 100 տոկոսով համաձայն չենք բոլոր առաջարկվող կետերին, բայց ունելով ամենուր աշխատող պրակտիկա, մենք կփորձենք կիրառել այն: Եվ եթե մեզ համար դրանք լինեն արդյունավետ, ապա մենք կկիրառենք այդ առաջարկությունները:

 

Ե՞րբ է Աշգաբադում նախատեսվում Հայաստանի, Իրանի և Թուրքմենստանի աշխատանքային խմբի հանդիպումը, կապված իրանական պարտքի հետ: ՀՀ վարչապետն առաջարկել է այդ հարցը կարգավորել եռակողմ մակարդակով, ի՞նչ է դա ենթադրում:

 

Իրանական կողմը չի ժամանել: Ես դեռ չգիտեմ, թե ինչ պատճառներով, բայց նա չի կարողացել մասնակցել Էներգետիկ խարտիայի աշխատանքին, և, ցավոք, հանդիպումը տեղի չունեցավ:

 

Այսինքն, հարցը պետք է քննարկվեր նոյեմբերի 28-29-ը Աշգաբադում կայանալիք Էներգետիկ խարտիայի շրջանակներո՞ւմ:

 

Այո: Մենք կփորձեինք կազմակերպել նման եռակողմ հանդիպում: Նման միջոցառումները միշտ էլ լավ հնարավորություն են բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու համար, սակայն, ցավոք, իրանական կողմից մասնակիցներ չկա, հետևաբար, հնարավոր չէ կազմակերպել հանդիպումը:

 

Նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունն ստորագրեցին ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, ո՞ր ուղղություններն է ընդգրկում էներգետիկ ոլորտը:

 

Էներգետիկ ոլորտում ընդգրկված են գրեթե բոլոր ուղղությունները: Առաջին հերթին դա էներգետիկ շուկան է, երկրորդը `վերականգնվող էներգիան, էներգախնայողությունը, տարածաշրջանային առևտուրը, միջուկային էներգետիկան: Գրեթե բոլոր ուղղություններն ընդգրկված են, և էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և միության անդամ երկրների հետ մենք աշխատում ենք երկար տարիներ: Սա նորություն չէ, և այս փաստաթուղթը ներառում է բոլոր այն կարևոր ոլորտները և ծրագրերը, որոնք մենք պետք է իրականացնենք: Նախատեսվում է, օրինակ, մշակել համապարփակ փաստաթուղթ, որը հիմնված կլինի այս համաձայնագրի վրա: Փաստաթուղթը նախատեսում է իրականացման հստակ ծրագրեր: Հիմնական շեշտը դրվելու է էներգետիկ շուկայի ազատականացման վրա, նաև այն բոլոր օգուտների, որոնք ենթադրում են այդ քայլերը, ինչպես նաև մաքուր էներգիայի զարգացման վրա:

 

Որքանով ինձ է հայտնի, փաստաթղթում կա նաև Մեծամորի ատոմակայանի փակման մասին կետ: Այդ փաստը բավականին հակասական արձագանք առաջացրեց հայ հասարակության մեջ: Ի՞նչ է ենթադրում այդ կետը:

Համաձայնագրի տեքստը բաց է, և բոլորը կարող են այն կարդալ: Այդ պարբերության մեջ ընդամենը խոսվում է այն մասին, որ հայկական կողմը պետք է ունենա բլոկը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե պետք է փակի ատոմակայանը: Այստեղ մենք չենք խոսում ընդհանուր միջուկային էներգետիկայի մասին, այլ խոսում ենք գործող բլոկի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկը պատրանք է ունեցել, որ բլոկը հավերժ աշխատելու է: Դա այդպես չէ: Այսօր մենք կատարում մենք բավականին մեծ ներդրումներ, որպեսզի բարձրացվի կայանի անվտանգությունը և իրականացվեն բլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքները: Բայց անհրաժեշտ է նաև հասկանալ, որ իր ռեսուրսը սպառելուց հետո բլոկը պետք է կանգնեցվի և հանվի շահագործումից: Այս առումով մենք պրոբլեմ չենք տեսնում: Կլինի փոխարինող ռեսուրս, ուրեմն բլոկը կհանվի շահագործումից: Երկարաձգելով բլոկի շահագործման ժամկետը, մենք նաև ժամանակ ենք ունենում որոշել, թե ինչ տեխնոլոգիաներ և հզորութոյւններ պետք է կիրառվեն: Շուկան բավականին ակտիվ է զարգանում, և մենք կփորձենք գտնել ամենահաջող լուծումը, ինչպես էներգետիկայի, այնպես էլ տնտեսության համար:

Կարո՞ղ է արդյոք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը յուրատեսակ «կամուրջ» դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև էներգետիկ համագործակցության առումով:

Էներգետիկան ունի ավելի տարածաշրջանային բնույթ, քանի որ ներկայումս առևտուրն իրականացվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և գազատարների միջոցով: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի համար այդ համաձայնագիրը չի կարող լուրջ դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև կապի հաստատման առումով: Այն դրական դեր կարող է խաղալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ուղղություններով: Այս ծրագրով մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում այնպիսի առանձնահատկություններին, ինչպիսիք են՝ շուկայի ազատականացումը և միջսահմանային առևտրի զարգացումը, որն, իր հերթին, Հայաստանի միջոցով առևտրի շատ հետաքրքիր հնարավորություններ է բացում Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Իրանի, Ռուսաստանի և Իրանի միջև,: Այսինքն, դա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերը, սակայն, իմ կարծիքով, համաշխարհային կամրջի դերը մի փոքր չափազանցված չէ:

Ինչի՞ վրա եք կենտրոնացրել Ձեր ուշադրությունը Աշգաբադի Էներգետիկ խարտիայում կայացրած ելույթում:

Ինչպես գիտեք, Խարտիայի գործունեության երեք հիմնական ուղղություններն են՝ էներգախնայողությունը, էներգետիկայի ոլորտի ներդրումները և տրանզիտը: Հաշվի առնելով այն փաստը, որ առավել ակտիվ պետությունները, որոնք ավանդաբար ներկայացված են Խարտիայում, դրանք ածխաջրածիններ արտադրող և արտահանող պետություներ են, նրանք, բնականաբար, իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին տրանզիտի պրոբլեմների վրա, քանի որ դա իրենց համար ունի կարևորագույն նշանակություն: Բայց երբ նայում ենք կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ հարցերին, Փարիզի համաձայնագրով սահմանված նպատակներին ու խնդիրներին (ՄԱԿ-ի կլիմայի  փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համաձայնագիր, որը կարգավորում է մթնոլորտում ածխաջրածինների պարունակությունը - խմբ.), ապա մենք հասկանում ենք, որ շատ հարցերում հետ ենք: Ես նկատի ունեմ ոչ թե Հայաստանը, այլ աշխարհը, այսինքն, բոլոր այն երկրները, որոնք միացել են այդ համաձայնագրին: Հայաստանն ունի բավական լավ դիրքեր: Հանրապետությունն ագրեսիվ կերպով զարգացնում է վերականգնվող էներգիան և էներգախնայողությունը: Մենք հասկանում ենք հարցի լրջությունը, հասկանում ենք, որ կլիմայի փոփոխությունը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների, շատ դեպքերում՝ բացասական, ինչպես տնտեսության, այնպես էլ առողջության համար: Եթե ​​ուշադրություն եք դարձրել, ապա վերջին տարիներին մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ շատ շոգ ամառ է եղել, կամ շատ ցուրտ ձմեռ: Եվ այսպես - ամեն տարի: Փաստորեն, սա վառ օրինակ է, որ կլիման փոխվում է: Եվ այդ պայմաններում մենք, որպես Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, դժվարանում ենք կանխատեսել էներգետիկ հաշվեկշիռը, ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, որոնք շատ խոցելի են: Իսկ մեր երկրի ՀՆԱ-ում զգալի մասնաբաժին ունեցող գյուղատնտեսությունը խոցելի է դարձնում մեր ամբողջ տնտեսությունը: Այսինքն, մենք իսկապես հասկանում ենք, որ կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից է: Խարտիայում այս հարցը շատ քիչ է հնչեցված, իհարկե, կան երկրներ, որոնք այս խնդիրը դնում են, ինչն ամրագրված է պաշտոնական փաստաթղթերում, և եթե ավելի շատ խոսենք խնդրի մասին, ապա հուսով եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Այս հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք առաջարկեցինք քայլեր, որոնք կարելի է  ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի կրճատվեն ռիսկերն էներգետիկ ոլորտում: Երկիրը դրանք առաջարկել է, ելնելով իր սեփական օրինակից, հիմնված լինելով մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումների ծավալն առնվազն երեք անգամ մեծացնելու անհրաժեշտության վրա: Խոսքն այն մասին է, որպեսզի համաշխարհային ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչև 2020 թվականը հասնեն 1 տրիլիոն դոլարի: Խարտիան ունի նման մանդատ: Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք էներգետիկ ոլորտում ռիսկերը նվազեցնելու հարցին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ովԱշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ով
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտՀայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Հայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Վրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունըՎրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունը
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.01.2026
RUB4.86-0.01
USD378.89-1.10
EUR440.42-0.90
GBP508.05-1.36
CAD272.84-0.69
JPY23.99-0.04
CNY54.41-0.11
CHF474.320.28