Արմինֆո.Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները: Փոխարենը 2016թ. 9 ամիսների համեմատ 2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 51.1 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում:
Հավելենք, որ ՊԵԿ տվյալներով, 2017 թվականի 10 ամիսներին խոշոր և միջին հարկատուները հարկերի գծով հատկացումները պետբյուջե ավելացրել են 9,2 տոկոսով կամ 37 մլրդ դրամով` ապահովելով 437 մլրդ դրամ ծավալ: Դա կազմում է բյուջեի հարկային եկամուտների ընդհանուր ծավալի 61 տոկոսը:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

