Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ շուրջ 16 տոկոս:
Նշենք, որ տարեվերջին հարկային եկամուտներն ակնկալվում է հասցնել 1135.0 մլրդ դրամի (բյուջեի բոլոր եկամուտների 93.8%): Ըստ ճշգրտված տարեբարակի, եկամտային մասը կկազմի 1,308.2 մլրդ դրամ, նախկինում ծրագրված`1,307.3 մլրդ դրամի փոխարեն: Միևնույն ժամանակ ակնկալվում է հարկային եկամուտների աճ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարությունն ակնկալում հարկային եկամուտների մինչև 1 248. 5 մլրդ դրամի աճ՝ նախկին 1,247,9 մլրդ դրամի կամ 95,5% -ի փոխարեն:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |