Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017 18:22

Կարեն Կարապետյան. Առաջ Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատում էի դժվարին, բայց հիմա կարծում եմ, որ այն կառավարելի է

Կարեն Կարապետյան. Առաջ Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատում էի դժվարին, բայց հիմա կարծում եմ, որ այն կառավարելի է

Արմինֆո. «Առաջ Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատում էի դժվարին, բայց հիմա կարծում եմ, որ այն կառավարելի է», - Հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից:

Որպես իր խոսքերի ապացույց, նա նշել է այն փաստը, որ այս տարվա 10 ամիսներին տնտեսական աճը կազմել է 7.1%: «Աճ կա նաև արտահանման գծով, իսկ մինչև այս տարվա վերջը տնտեսական աճը կգերազանցի մեր կանխատեսումները», - ասել է Կառավարության ղեկավարը:

Որպես դրական միտում, նա նաև նշել է այն փաստը, որ երկրի շուկայում ավելացել է  դերակատարների թիվը, խոստանալով, որ այդ միտումը կշարունակվի: «Բայց դա չի նշանակում, որ շուկայում չեն լինի գերիշխող տնտեսվարողներ, գլխավորը, որպեսզի նրանց դիրքն ապահովված լինի օբյեկտիվ միտումներով, այլ ոչ թե վարչական լծակների, կամ մյուս սուբյեկտիվ մեթոդների օգտագործմամբ», - ամփոփել է վարչապետը: