Արմինֆո. Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016 թթ. աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում:
Ինչպես պարզաբանել է ՀՀ գյուղատնտեսության ննախարար Իգնատի Առաքելյանը, հիմնավորման համաձայն, մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։ Բացի այդ, համապատասխան փոփոխությունները կկատարվեն նաև ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների միջև կնքված վարկային պայմանագրերում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»:-
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

