Արմինֆո. Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։
«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:
Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:
17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել են դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |