Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 17:44
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն սկսել են կտրուկ ընկնել

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն սկսել են կտրուկ ընկնել

Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 2.3%, նախորդ շաբաթ արձանագրված` 0.2%-ի փոխարեն: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում ոսկու, պլատինի և պալադիումի գների վերընթաց տրենդը փոխարինվել է վայրնթաց տրենդով, իսկ արծաթի գինը կտրուկ սկսել են ընկնել:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի դեկտեմբերի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19710.86 դրամ (շաբաթական անկումը`1,6%), արծաթ – 250,87 դրամ (շաբաթական անկումը`4,1%), պլատինիում – 14208.12 դրամ (շաբաթական անկումը`3,2%), պալադիում – 15668.72 դրամ (շաբաթական աճը`0,4%):