Արմինֆո. ԱՊՊԱ վկայագրի օն-լայն վճարումն արդեն հնարավոր է նաև թերմինալների միջոցով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ավտոապահովագրողների բյուրոյից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարելի է կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ, TelCell, EasyPay և Mobidram, Edram(idram) վճարային տերմինալների միջոցով։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար:
Ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար կարելի է այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք:
ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը կարելի է դիտել նաև https://www.youtube.com/watch?v=_EswcEOV3l4&feature=youtu.be հղումով տեղադրված տեսահոլովակի միջոցով:
Ավտոապահովագրողների բյուրոն ավտոմեքենաների սեփականատերերին հիշեցնում է, որ ԱՊՊԱ վկայագրի թղթային կամ տպագրված էլեկտրոնային տարբերակը պարտադիր չէ պահել ավտոմեքենայի մեջ: Ճանապարհային ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում լինել on-line ռեժիմում, իր բազայի և ԱՊՊԱ միասնական տեղակատվական կենտրոնի միջոցով հարցման միջոցով ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի տվյալները և համոզվել ԱՊՊԱ-պայմանագրի առկայության հարցում:
Ավտոտրանսպորտային ապահովագրության բյուրոյի տվյալներով, 2017 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում 482 855 ավտոմեքենա ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր, նախորդ տարվա`455013-ի փոխարեն: Հաշվեգրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը 10 ամիսների արդյունքում կազմել է 15.4 մլրդ դրամ (տարեկան աճը`5.5%), իսկ իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը`9.3 մլրդ դրամ (տարեկան աճը`33.8%): ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը հոկտեմբերի վերջին կազմել է 62%, նախորդ տարվա 52% փոխարեն: Հայաստանում գործում է վեց ապահովագրական ընկերություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 30.09.2017թ. դրությամբ ապահովագրական պրեմիաների և հատուցումների գծով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են «ԻՆԳՈ Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները: ԱՊՊԱ մասնաբաժինը պրեմիաների ընդհանուր ծավալում կազմել է 56.08%, իսկ հատուցումների ընդհանուր ծավալում`66.82%: ԱՊՊԱ գհծով ապահովագրական պրեմիաների աճը կազմել է 4.5%: Ընդհանուր առմամբ, ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է կազմել է 24,6 մլրդ դրամ (տարեկան աճը 3,8%), իսկ հատուցումների ծավալը`11.98 մլրդ դրամ (տարեկան աճը`19.3):