
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Գյուղական ֆինանսավորման կառույցի 2018 թվականի բյուջեի և պահպանման ծախսերի, 2017-2018 թթ. գնումների պլանը: Զեկուցվել է, որ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 16 համայնքներում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում «Ֆինանսավորման փաթեթների մշակում և դրանց տրամադրման նախնական միջոցառումների իրականացում, ֆերմերների իրազեկում մշակված փաթեթների վերաբերյալ և համապատասխան գյուղատնտեսական ու ֆինանսական թեմատիկ ուսուցման իրականացում» մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը:
RUB | 4.81 | 0.01 |
USD | 381.76 | 0.06 |
EUR | 448.80 | 0.61 |
GBP | 512.40 | 1.72 |
CAD | 277.10 | 0.00 |
JPY | 24.65 | 0.04 |
CNY | 54.21 | 0.05 |
CHF | 479.54 | 0.14 |

