Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 17:58

ՕՖԵՐՏԱ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետմսերը գնելու մասին

 

ՕՖԵՐՏԱ 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետմսերը գնելու մասին

Ես` Բարսեղ Գերասիմի Բեգլարյանս, հանդիսանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր և հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 13.12.2017թ.-ի թիվ 1/985Ա որոշմամբ տրամադրված նախնական համաձայնությունը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին առաջարկում եմ 19,089.84 (տասնինը հազար ութսունինն ամբողջ ութսունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամով ինձ օտարել (հանձնել) սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնետոմսերը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերը ներկայացված օֆերտային կարող են ակցեպտ ներկայացնել 15.12.2017թ.-ից մինչև 30.12.2017թ. ընկած ժամանակահատվածում, հետևյալ հասցեով` ՀՀ, ք.Երևան, Պուշկին 19  կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: