
Արմինֆո. Իրանի ժողովրդի բարգավաճումը համահունչ է Հայաստանի շահերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Արմենիա՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում` պարզաբանելով Հայաստանի դիրքորոշումն Իրանի շուրջ իրավիճակի նկատմամբ:
Նախագահի ասելով, բազմիցս և հրապարակավ արտահայտել է իր դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ: Նախագահը ցանկալի է համարում, որպեսզի միջուկային ծրագրի շուրջ իրանական համաձայնագիրը պահպանվի, քանի դա բխում է Հայաստանի շահերից: Նա հայտարարել է, որ Իրանի ժողովրդի բարգավաճումը համահունչ է Հայաստանի շահերին, քանի որ դա կհանգեցնի առևտրի, զբոսաշրջիկների հոսքի և մեր միջև շփումների աշխուժացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է: Նախագահը նշել է, որ Իրանի հետ առևտրի շրջանառությունը բավարար չէ, և կա վիթխարի ներուժ, ինչի իրացման համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանում լինի խաղաղություն և կայունություն, և այդ դեպքում մենք կարող ենք օգտվել խաղաղության և կայունության պտուղներից:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՀ և ԻԻՀ միջև 2017 թվականի 10 ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 6%-ով, մինչև 211,4 մլն դոլար: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արտահանումն ավելացել է 2,3%-ով, մինչև 67 մլն դոլար, իսկ ներմուծումը` 7,8%-ով, մինչև 144,4 մլն դոլար:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

