Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 11-15-ը ծավալն ավելացել է 14,1%-ով (նախորդ շաբաթվա գրեթե 2 անգամ անկումից հետո), ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դիտվել է եվրոյով գործարքների կտրուկ աշխուժացում` դոլարով գործարքների նկատմամբ հետաքրքրության անկման ֆոնին: Արտարժույթի բորսայական հարթակն արդեն յոթ ամիս դատարկ է:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեվորվել է 485,3-ից մինչև 481,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ արժեվորվելով 571-ից մինչև 568 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվելով 8,1-ից մինչև 8,2 դրամ/1ռուբլի: 2016 թվականի դեկտեմբերի 15-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 484,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ`511 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7,7 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում, իսկ դոլարի նկատմամբ` արժեվորում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 11-15-ն արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 20.233 մլն դոլար, միջին փոխարժեքը` 482,67 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 485,40 դրամ/1դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են հինգշաբթի և ուրբաթ` 9.150 մլն դոլար և 5.3 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առք/վաճառքի 46,3-40% աճի միտումը փոխարինվել է 7,4-13% անկմամբ, եվրոյի առքի դինամիկան փոխվել է` 28,8% անկումից մինչև 2 անգամ աճ` վաճառքի 2,2% աճի տեմբերի մինչև 31% արագացմամբ, ինչի ֆոնին ռուբլու գնման անկումը դանդաղել է 14%-ից մինչև 10,7%, իսկ վաճառքի աճը դանդաղել է 39,4%-ից մինչև 12,5%: Արդյունքում` գնվել է 126.6 մլն դոլար` 482,75 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 19.3 մլն եվրո` 568,23 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.5 մլրդ ռուբլի` 8,15 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 120.5 մլն դոլար` 484,21 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 24.6 մլն եվրո` 570,46 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 746.2 մլն ռուբլի` 8,24 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (դեկտեմբերի 4-ից մինչև 9-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 55.7 մլրդ դրամի և 119.5 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալների դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի ծավալների 42% աճը փոխարինվել է 18,7% անկմամբ, իսկ դոլարային վարկերի ծավալները կտրուկ աճել են 2 անգամ` նախորդ շաբաթվա 2,5% չնչին աճի համեմատ: