Արմինֆո.Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նոր ժամանակակից և ընդարձակ "Պուշկին" մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այլն: "Պուշկին" մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաև անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում` արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում և այլն:
"Պուշկին" մասնաճյուղը կլինի ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին մասնաճյուղը, որը կունենա հաճախորդների ինքնասպասարկման շուրջօրյա գոտի, որը համալրված է բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը թույլ կտա հաճախորդներին 24/7 ռեժիմում իրականացնել կանխիկացման և բանկային/քարտային հաշիվների, ավանդների համալրման, վարկերի մարման, կոմունալ և այլ ծառայությունների վճարումների գործարքներ: Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմ. երկ.-ուրբ., 9:15-17:30:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |