
Արմինֆո. Beeline-ի պրեմիում հեռախոսահամարների աճուրդը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին bid.beeline.am կայքում:
Այս հարթակը, որից հնարավոր է գնել հեռախոսահամարներ փակ ցուցակից, գործարկվել է մեկ ամիս առաջ։ Նշված հեռախոսահամարներից յուրաքանչյուրը ունի հաստատված շուկայական գին, որն աճուրդի մեկնարկի պահին կիջեցվի, իսկ վերջնական արժեքը կորոշվի աճուրդի ընթացքում։
«Արդեն հազարից ավելի հաճախորդներ գրանցվել են աճուրդին մասնակցելու համար, և ես շատ ուրախ եմ, որ նոր հարթակի շնորհիվ բոլորը կարող են գնել Beeline-ի պրեմիում համարները պարզ, հարմար և առավել թափանցիկ եղանակովե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Աճուրդը կտևի 24 ժամ, որից հետո հեռախոսահամարները դուրս կգան ազատ վաճառքից։
Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման դեպքում Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նախընտրած վաճառքի և սպասարկման գրասենյակ։ 3 000 000 դրամը գերազանցելու դեպքում գնորդը պետք է այցելի որևէ վաճառքի և սպասարկման գրասենյակ։
Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են bid.beeline.am կայքում, Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջի միջոցով, անվճար 0611 համարով, կամ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

