Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017 13:37
Նաիրա Բադալյան

Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո. Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների, ներառյալ՝ սոցիալական և համայնքային ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի տարածքում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցությանը: