Արմինֆո. Beeline-ն անցկացրեց այս տարվա խոշորագույն «Հաճախորդի օրըե։ Միջոցառման շրջանակում ընկերության ղեկավար կազմը 3 օր աշխատեց հաճախորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
Միջոցառումը ներառեց Հայաստանում Beeline-ի գրեթե բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, որտեղ հաճախորդների հետ աշխատեցին ընկերության ավելի քան 120 մենեջերներ և աշխատակիցներ։
«Այս նախագիծը, որը մենք անվանում ենք «Հաճախորդի օրե, սիրված և սպասված է ոչ միայն հաճախորդների, այլև մեր աշխատակիցների կողմից։ Պատճառը հաճախորդների հետ անձամբ շփվելու, հուզող հարցերի պատասխաններ լսելու, առաջարկներ անելու և հետադարձ կապ ստանալու հնարավորությունն է։ Նշեմ, որ հաճախորդների արդիական առաջարկներն ու ցանկությունները հնարավորինս արագ իրականացվում են, քանի որ շատ աշխատակիցներ միջոցառումից հետո հանդես են գալիս համապատասխան նախաձեռնություններովե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ բացի եռամսյակը մեկ անցկացվող հաճախորդների օրերից, հետադարձ կապ ստանալու համար հաճախորդներին առաջարկվում է իրենց մեկնաբանություններն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Անցած տարվա ընթացքում Beeline-ը ստացավ և մշակեց ավելի քան 130 000 դիմում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

