Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են`1.8%, նախորդ շաբաթ արձանագրված`2.3%-ի փոխարեն: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում անկմում դանդաղեցրել են պալադիումը և արծաթը: Մասնավորապես, պալադիումի վերընթաց տրենդը փոխարինվել է վայրընթաց տրենդով, իսկ արծաթը դանդաղեցրել է անկման տեմպերը, որի ֆոնին ոսկին և պլատինն սկսել են ավելի արագ էժանանալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի դեկտեմբերի 18-24-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19361.93 դրամ (շաբաթական անկումը`1,8%), արծաթ – 246 դրամ (շաբաթական անկումը`1.9%), պլատինիում – 13648.55 դրամ (շաբաթական անկումը`3,9%), պալադիում – 15715.29 դրամ (շաբաթական աճը`0,3%):