Արմինֆո.ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե համատարած բոլորին:
Նոյեմբերի 30-ին, ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագծի սրբագրված տարբերակը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ 2018 թվականի Հայաստանի պետբյուջեի ծախսերը ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումների արդյունքում ավելացել են 15 մլրդ դրամով: Ամեն ինչից զատ, ինչպես նշել է նախարարը, բյուջեի ծախսերի մասն ավելացել է 1 մլրդ 289 մլն դրամով` 1 խմ ջրի սակագնի 11,4 դրամի չափ բարձրացմանն առնչվող ծախսերը ծածկելու նպատակով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |