Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017 13:09
Կարինա Մելիքյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

Արմինֆո.

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2017թ.-ի դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել  1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2 % եկամտաբերությամբ,  արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։  Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100,000 ՀՀ դրամ։

 Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝  5, իսկ առավելագույնը՝ 2,000  պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2018 թվականի փետրվարի 21-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: 

 Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և              ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի ազդագիր

 

http://www.acba.am/uploaded/Banki-partatomseri-dzerkberman-hayt_irav-andz.pdf