Արմինֆո.Երևանն ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ քաղաքների առաջատար հնգյակում է: Tvil.ru-ի կազմած վարկանշային աղյուսակի համաձայն, ռուսաստանցի զբոսաշջիկներն ամանորյա տոներն անցկացնելու համար ԱՊՀ քաղաքներից առավելապես նախընտրում են Մինսկը, Բաքուն, Ալմաթին, Թբիլիսին և Երևանը: Վարկանշային աղյուսակը կազմվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2018 թվականի հունվարի 8-ը ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից բնակարանների ամրագրման տվյալների հիման վրա: Աղբյուրի համաձայն, ամանորյա տոներին զբոսաշրջիկները Հայաստանի մայրաքաղաք կժամանեն միջին հաշվով երեք օրով և բնակության համար կծախսեն օրական 2,8 հազար ռուբլի. Երևանն ԱՊՀ երկրների ոչ թանկ հյուրանոցներ ունեցող քաղաքներից մեկն է: «ՏուրՍտատ՚ գործակալության տվյալներով, Կաղանդ պապին ամենամեծ ժողովրդականություն վայելող Ձմեռ պապիներից է ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում:
Tvil.ru https://tvil.ru/-ն հյուրանոցների, բնակարանների և հյուրատների առցանց ամրագրման առաջատար ռուսական կայք է, որի այեցլուների թիվը հասնում է ամսական 2 միլիոնի:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |