
Արմինֆո. Հայաստանում առկա է Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների գերօգտագործումը: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նախարարի, գերատեչությունը հաշվառել է 239 ձկնաբուծարանների Արարատյան դաշտավայրում (ունեն 584 խորքային հորեր) որոնք ունեն ջրօգտագործման թույլտվություն: Դրանցից, նշել է Մինասյանը, գործում են ընդամենը 124-ը, որոնցից 89-ը ջուրն օգտագործում են սահմանված ծավալով, իսկ 28-ը`ավելի շատ: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Արարատյան դաշտավայրում կազմալուծվել է մեկ ձկնային տնտեսոթյուն, 16-ը կոնսերվացվել է, փակվել է 150 ջրամբար, արդյունքում, տնտեսված ջրի ծավալը կազմել է 159 միլիոն խորանարդ մետր:
Հաջորդ տարի, ըստ նախարարի, ջրային ռեսուրսների չափազանց մեծ օգտագործումն այդ տնտեսությունների վրա ավելի թանկ կնստի: Մասնավորապես, հունվարի 1-ից, ուժի մեջ է մտնում նոր Հարկային օրենսգրքը, որի համաձայն, ձկնաբուծության նպատակով մեկ խորանարդ. մետր ջրի գերօգտագործումը կկազմի 1.5 դրամ: Եթե տնտեսությունը ջուրն օգտագործում է առանց ջրի օգտագործման թույլտվության, ապա լրացուցիչ 1 խորանարդ մետր ջրի արժեքը կկազմի 5 դրամ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո ՀՀ կառավարությունը սակավաջուր տարածք էր ճանաչել Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ գետերի ավազանները, ինչը թույլ տվեց սահմանափակել ջրի օգտագործումը տնտեսվարող սուբյեկտների կողմից: Նախատեսվում էր, որ ջրի օգտագործումը կկրճատվի 2/3-ով, ինչը դրական ազդեցություն կունենա ջրային ավազանի ինքնավերականգնման գործընթացի վրա: Իրավիճակը կայունացնելու համար ապօրինի արտեզյան հորերի փակման ծրագիրը արդեն երկու տարի է, ինչ իրականացվում է:
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

