Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 15:49
Ալինա Հովհաննիսյան

ՔԱԳՎ. 2017 թվականի վերջին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2.5 մլն մարդ

ՔԱԳՎ. 2017 թվականի վերջին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2.5 մլն մարդ

Արմինֆո. 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2.5 մլն մարդ` 21% տարեկան աճով: Դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

 

Նրա ասելով, «Զվարթնոց՚ օդանավակայանն սպասարկել է շուրջ 2.4 մլն մարդու, իսկ «Շիրակ՚ օդանավակայանին բաժին է ընկել շուրջ 100 000 ուղևոր: ՔԱԳՎ ղեկավարը նշել է, որ տվյալ պահին 28 ավիաընկերություններ օրական 30-35 չվերթ են իրականացնում` չհաշված ոչ կանոնավոր չվերթները: Մեծ հաշվով` դինամիկայի վրա ազդում է չվերթների աշխարհագրության ընդլայնումը: Մասնավորապեսմ 2017 թվականին բացվել են նոր ուղղություններ դեպի Աստանա, Դամասկոս, Թել Ավիվ, Բեյրութ, Մինսկ և այլն:

 

Նա տեղեկացրել է, որ թռիչք/վայրէջքները տարեկան կտրվածքով ավելացել են 8,2%-ով` մինչև 10 752 հազար չվերթ: Ընդհանուր առմամբ, սպասարկվել է 53 270 տարանցիկ չվերթ, ինչը 40%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: «Տարին բավականին ակտիվ էր և դինամիկ՚, - ընդգծել է նա: Ս.Ավետիսյանի ասելով, ավիափոխադրումների գծով նույնպես աճ է արձանագրվել: Հաշվետու տարվա ընթացքում օդային բեռնափոխադրումներն ավելացել են 30%-ով`  մինչև 20.5 հազար տոննա:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին Հայաստանում ուղևորահոսքն ավեալցել է 10,4%-ով` մինչև 2.1 մլն մարդ: Օդային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 79,4%-ով` մինչև 18.3 հազար տոննա: