Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 16:56
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իրավաբանական անձ սպասարկման հեռահար երթուղիները

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իրավաբանական անձ սպասարկման հեռահար երթուղիները

Արմինֆո. Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը  զարգացնելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար՝ ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ: Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը, այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:

 

TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաև իրենց ավանդների համալրման և վարկերի մարման գործառույթներ:

 

Հաշիվների համալրում և վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմով, ՀՀ ողջ տարածքում տեղակայված TelCell-ի ցանկացած 1500 թերմինալներից մեկի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ավելի քան 90% - ում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է արագ իրականացնել վերը նշված բոլոր  վճարումները:

 

Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ և ապահով: Համապատասխան վճարումը կատարելուց հետո հաճախորդն իր բջջային համարին ստանում է գործարքի բոլոր մանրամասներով SMS-ծանուցում: Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.- շբթ., 9:00-18:00) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին:

 

Տրամադրվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության`87-87 հեռախոսահամարով:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: