Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 16:58
Ալինա Հովհաննիսյան

ՔԱԳՎ-ն հայտարարել է Աշգաբադ-Երևան չվերթի մեկնարկի մասին

ՔԱԳՎ-ն հայտարարել է Աշգաբադ-Երևան չվերթի մեկնարկի մասին

Արմինֆո.Թուրքմենստանի ավիաընկերություններն սկսում են Աշգաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթները: Այս մասին դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

 

Նրա խոսքով, առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, օրվա առաջին կեսին: Պարբերականությունը սահմանվում է շաբաթական մեկ անգամ: «Եթե մենք տեսնենք, որ այդ ուղղությունը պահանջարկ ունի, ապա, իհարկե, պարբերականությունը կհաճախանա», - ընդգծել է նա:

 

Խոսելով նոր ուղղությունների մասին, Ս.Ավետիսյանը նշել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 18-ից սկսում է Երևանից դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն չվերթները: Նրա խոսքով, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ցերեկային ժամերին: «Սա վկայում է դրական փոփոխությունների մասին», - եզրափակել է ՔԱԴՎ ղեկավարը: