Արմինֆո. Գյումրիում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Պ.Սևակ 9, տարածք 1/1։
Գրասենյակը հաճախորդներին կսպասարկի աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։
«Հիանալի է տարին ավարտել այսպիսի հաճելի նորամուտով։ Այժմ Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների համար հասանելի կլինի այս գեղեցիկ, նոր և հարմարավետ վաճառքի և սպասարկման գրասենյակը։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներն այն կայցելեն միայն հաճույքով և բարձր տրամադրությամբ։ Բացի այդ շատ ուրախ եմ, որ մեր աշխատակիցներն ասյուհետ իրենց պարտականությունները կկատարեն այս ժամանակակից և նորաձեվ գրասենյակումե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Նշենք, որ Պ. Սևակ 8/3 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գործում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |