Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրով 2017 թվականի վերջին 4700 ֆերմերներ մասնակցել են դասընթցներին և ստացել վկայագրեր, ինչը հնարավորություն է տալիս օգտվել փոխառություններից: Այս մասին դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած եզրափակիչ ասուլիսում հայտարարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, նշելով, որ ծրագրի մեկնարկից ի վեր անցկացվել է 204 սեմինար:
«Ծրագիրն իրականացնելու համար մենք ներգրավեցինք տարբեր գործընկերների, ներառյալ ֆինանսական հաստատությունները: Մասնավորապես, ներգրավվել են ACBA Credit-Agricole բանկի մասնագետները, ովքեր անցկացրել են անվճար դասընթացներ, ուղղված ֆերմերների ֆինանսական գրագիտության բարձրացմանը: ներգրավվել են նաև CARD-Agrocredit ՈւՎԿ մասնագետները, որոնք ծանոթացրել են անասնաբուժության ական հիմունքներին, ասել է նա: Գևորգյանի խոսքերով, ամենաակտիվը Արագածոտնի մարզի ֆերմերներն էին - 1020 մասնակից և 33 սեմինար և Արարատի մարզը - 802 ֆերմեր և 29 սեմինար:
Բացի այդ, հիմնադրամը կազմակերպել էր 40 խմբակային սեմինար, 530 ֆերմերների համար: Տրամադրվել են անվճար անհատական խորհրդատվության ծառայություններ: Հիմնադրամի ղեկավարը շեշտել է, որ 2018 -ին Հիմնադրամը կշարունակի խմբակային սեմինարներ անցկացնել անասնաբուծական կոոպերատիվների համար:
Նշենք, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ստեղծման մասին որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ին նիստում: Հիմնադրամը կոչված է կուտակել ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր միջոցները, աջակցել մրցունակ և ժամանակակից գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և համակարգել դրամաշնորհային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում մեկ վարկի չափը տատանվում է 3 միլիոնից մինչև 10 միլիոն դրամ: Ֆերմերների տոկոսադրույքը տարեկան 5% է, նախորդ 8% -ի դիմաց: Սահմանամերձ համայնքների համար վարկերի տոկոսադրույքները կկազմեն ընդամենը 3%: Պետական ծրագրում ֆերմերներին ներգրավելու համար անհրաժեշտ է անցկացնել դասընթացներ և հիմնադրամի տարածքային ստորաբաժանումներից ստանալ համապատասխան վկայագրեր: