
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, այսօր` դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների՜ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:
Թուրքմենհովայոլլարիի ծառայության պետի տեղակալը ևս, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն երկար և սպասված էր: Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը, շնորհավորելով չվերթի մեկնարկի կապակցությամբ, ցանկացել է, որպեսզի այն երկարատև լինի:
Տեղեկացնենք, որ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

