Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 27-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.5% տոկոսադրույքով և 51 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2FER7) բորսայում կշրջանառվեն ARBKB2F բորսայական հապավմամբ:
Նշենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» -ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում առաջատարն է կորպորատիվ պարտատոմսերի քանակով, որոնց մի մասն արդեն մարվել է: 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ, հաշվի առնելով վերը նշված թողարկումը, ֆոնդային բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի 8 տրանշերը, որոնցից 6-ը`դոլարով:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2016 թվականի ավարտին կատարված էմիասիայի շնորհիվ Բանկի խոշորագույն բաժնետերն է «Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, այնուհետև հաջորդում են`ՎԶԵԲ - 18.14%, Rural Impulse Fund II - 8,58%, իսկ մնացած 0.55% -ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), որից 27-ը`Երևանում, իսկ 26 - ը` մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում, իսկ Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասավ 61-ի:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |