Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 16:48
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկի մասնաճյուղերն աշխատելու են նաև տոներին

Կոնվերս Բանկի մասնաճյուղերն աշխատելու են նաև տոներին

Արմինֆո. Դեկտեմբերի 30-ին՝ շաբաթ օրը, Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատելու են սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 10:00-ից մինչև 14:30-ը, բացառությամբ «Զվարթնոց» մասնաճյուղի, որն աշխատելու է շուրջօրյա, և «Կոտայք» մասնաճյուղի՝ 9:30-17:00:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այնուհետև, Բանկի մասնաճյուղերի աշխատանքը վերսկսվելու է հունվարի 3-ին: Այդ  օրը՝ժամը  11.00-14.00-ը գործելու են  »  Արմավիր», «Էջմիածին», «Աշտարակ» , 11.00-15.00-ը՝ «Արտաշատ», «Աբովյան», իսկ 12.00-15.00-ը՝ «Կումայրի», «Գյումրի», «Դիլիջան», «Իջևան», «Վանաձոր» , «Կապան», «Սևան», «Հրազդան «  մասնաճյուղերը:

 

Հունվարի 4-ին՝ 10.00-15.00-ը Կոնվերս Բանկի հաճախորդները Երևանում կարող են օգտվել  Հաճախորդների սպասարկման գրասենյակի , «Կենտրոնական», «Ավան», «Արարատյան», «Էրեբունի» և «Դավթաշեն» մասնաճյուղերի, իսկ մարզերում՝  »Կումայրի», «Գյումրի», «Էջմիածին», «Դիլիջան», «Աբովյան» , «Իջևան», «Վանաձոր» , «Արմավիր», «Կապան», «Սևան», «Աշտարակ», «Հրազդան», «Արտաշատ» մասնաճյուղերի ծառայություններից:

 

Տոնական օրերին «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղերն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով: