.jpg)
Արմինֆո. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել հայկական կողմի հետ ստորագրված արձանագրությանը, որը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը պահպանել 1000 խմ դիմաց 150 դոլար: Ինչպես նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում, Ռուսաստանի նախարարների կաբինետը հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ՚ (ներկայում` «Գազպրոմ Արմենիա՚) ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության շուրջ հայ-ռուսական համաձայնագրում ուղղումների շուրջ արձանագրությանը, որի համաձայն, «ՀայՌուսգազարդի՚ կանոնադրական կապիտալում «Գազպրոմի՚ բաժնեմասը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի: Համաձայնագրում կատարվող փոփոխություններով կողմերը պարտավորվում են 2018 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի՚ գործունեությունից դրամական հոսքերի հաշվարկների մոդելները` գազա- և էներգամատակարարման համակարգերում:
Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 30-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ և ՌԴ միջև ռուսական գազի մատակարարման գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրում փոփոխությունների մասին որոշման նախագծին, որի համաձայն, 2018 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 1000 խմ դիմաց 150 դոլար:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

