
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայի համար 2017 թվականին գնաճը կազմել է 2.6%, 2016-ի 1.1% և 2015-ի 0.1% դեֆլյացիայից հետո:
Դա հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) գների 5.3%, ոչ պարենային ապրանքների գների` 1.7% աճով, մինչդեռ ծառայությունների տոկոսադրույքներն իջել են 0.5%: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանում սպառողական գների ամսական միջին աճը 2017-ին կազմել է 0.2%, 2016-ի 0.1% համեմատ:
Պարենային շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 1% գնաճ (2016-ի գնանկումը`1.4%), ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների 4% թանկացումով, ոչ պարենային ապրանքների 1.8% էժանացումով և ծառայությունների սակագների 1.3% իջեցումով: Միայն 2017-ի դեկտեմբերին սպառողական գներն աճել են 1.5%, ինչը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների 3,2% թանկացումով, ոչ պարենային ապրանքների` 0.1% թանկացումով և ծառայությունների սակագների 0.1% թանկացումով: Երևանում դեկտեմբերին սպառողական գներն աճել են 1,2%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

