Արմինֆո. Հայաստանում 2018 թվականի սկզբին թանկարժեք մետաղների գներն աճել են 6%, 2017 թվականի վերջին շաբաթ տեղի ունեցած`1.5% աճի համեմատ: Ընդ որում, գների կտրուկ աճը խթանել են ոսկին, արծաթը և պալադիումը, իսկ պլատինի գները բարձրացել են ավելի չափավոր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2018 թվականի հունվարի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20462.92 դրամ (շաբաթական աճը`4.8%), արծաթ – 266.26 դրամ (շաբաթական աճ`6.8%), պլատինիում – 14803.78 դրամ (շաբաթական աճը`5.1%), պալադիում – 16958.02 դրամ (շաբաթական աճը`7.1%):
Մասնավորապես, տարեսկզբից ոսկու գինը Հայաստանում աճել է 11.2%, արծաթի գինը` 1.4%, պալադիումինը` 53.8%, իսկ պլատինի գինը, ընդհակառակը, իջել է 0,4%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |