Երեքշաբթի, 16 Հունվարի 2018 11:58

Երևանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ սեղմված գազի գնի թանկացման հետ կապված

Երևանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ սեղմված գազի գնի թանկացման հետ կապված

Արմինֆո. Երևանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ սեղմված գազի գնի թանկացման հետ կապված:

Երթուղային տաքսիների վարորդները, մասնավորապես, հավաստում են, որ սեղմված գազի գների բարձրացումն անշահութաբեր է դարձրել վերջիններիս աշխատանքը: «Ստեղծված պայմաններում մենք կամ պետք է բարձրացնենք երթևեկության գինը, կամ աշխատենք վնասով: Առանց այդ էլ մեր աշխատանքը ծանր է, աշխատում ենք օրական 18 ժամ, առավոտյան 5-6-ից մինչև ուշ երեկո, իսկ դրա համար կոպեկներ ենք ստանում, և հիմա իշխանություններն իրենց անհեռատես տնտեսական քաղաքականությամբ ցանկանում են այդ կոպեկից էլ զրկել մեզ: Եթե այսպես շարունակվի, մենք կարտագաղթենք»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոմ հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Իրավիճակը կարգավորելու նպատակով վարորդների և երթուղային գծերի տերերի հետ խոսելու է եկել Երևանի քաղաքապետի տրանսպորտային հարցերի գծով խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Սակայն, վարորդների և երթուղային գծերի տերերի հետ Գևորգյանի խոսակցության մեթոդներն ավելի շատ փողոցային ռազբորկա էին հիշեցնում: Նա բղավում էր ակցիայի մասնակիցների վրա, «հրամայում» անհապաղ նստել մեքենայի ղեկին և դադարեցնել «անկարգությունը», հակառակ դեպքում՝ «վատ կլինի»:  Սակայն, պաշտոնյայի սպառնալիքները չեն ստիպել վարորդներին դադարեցնել գործադուլ: Նրանք հայտարարել են, որ աշխատանքի կվերադառնան այն դեպքում, երբ խնդիրը լուծում ստանա:

Նշենք, որ վերջին ամսում, այլ ապրանքների հետ միասին, թանկացել է նաև սեղմված գազը (18%):